«Քյարամյանի հետ հանդիպման ընթացքում ծեծկռտուք կարող էր լինել». զոհված զիծառայողների ծնողները դատախազության մոտ են

 Գտնվում ենք ՀՀ գլխավոր դատախազության շենքի դիմաց։ Միտքը այն է, որ մենք ներկայացնում ենք հաղորդում հանցագործության կատարման մասին։ Խոսքը վերաբերվում է ՔԿ նախագահ Արգիշտի Քյարամյանի հետ տեղի ունեցած հանդիպման ժամանակ նրա ոչ պատշաճ պահվածքի մասին։ Եթե ծնողները չխառնվեին, այդ հանդիպման ժամանակ նույիսկ ծեծկռտուք կարող էր լինել։ Այս մասին քիչ առաջ ՀՀ գլխավոր դատախազության մոտ մեկնարկած ակցիայի ժամանակ լրագրողների հետ զրույցում ասաց ծնողներից մեկը։ 

 

Նշենք, որ 44-օրյա պատերազմում զոհված զիծառայողների ծնողները կրկին դատախազության մոտ են, միջնորդություն պիտի ներկայացվի, որպեսզի դատախազությունը գործը փոխանցի ԱԱԾ-ին։

 

«Քննչական կոմիտեից անպայման պիտի վերցնեն ու փոխանցեն ԱԱԾ-ին, արդեն ասել ենք՝ ինչի համար։ Գլխավոր դատախազ Արթուր Դավթյանը տևական ժամանակ առաջ մեզ հետ զրույցում հայտարարել էր, որ մեր գործը իրոք արդար է, ի դեպ, նա միակ պաշտոնյան է եղել, որ նման արտահայտություն է արել։ Հիմա խնդիրն այն է, որ առաջիկա մի քանի օրում վերջապես պարզենք՝ այդ բառերը իսկապես իմաստ ուներ, թե ուղղակի հերթական խոսքերն են»,- հավելեց ծնողը։

 

Քաղաքականություն