
Առանց Տոլստոյի և Պուշկինի. Ուկրաինական դպրոցներից հանվել են որոշ ռուս և խորհրդային հեղինակների ստեղծագործությունները

Ռուս և խորհրդային հեղինակների ստեղծագործությունները կհանվեն ուկրաինական դպրոցների ուսումնական ծրագրից։ Այս մասին գրում է УНИАН-ը՝ հղում տալով երկրի ԿԳՆ 9-11-րդ դասարանների ծրագրի թարմացման աշխատանքային խմբի համապատասխան որոշմանը: Նշվում է, որ ուկրաինացի աշակերտները չեն ուսումնասիրի Պուշկինի, Տոլստոյի, Եսենինի և Դոստոևսկու ստեղծագործություններն, իսկ Նիկոլայ Գոգոլի ստեղծագործությունները խորհուրդ է տրվել տեղափոխել ուկրաինական գրականության բաժին:
Ընդհանուր առմամբ կարգելվեն ռուս և խորհրդային հեղինակների ավելի քան 40 ստեղծագործություններ (ներառյալ Ցվետաևան, Մանդելշտամը, Պաստեռնակը և Մայակովսկին):
Հանված ստեղծագործությունները կփոխարինվեն համաշխարհային դասականներով:
Փորձագետները որոշումը հիմնավորում են ռուս-ուկրաինական պատերազմի պայմաններում ռուսական մշակույթի և գրականության ուսումնասիրության նպատակահարմարության հարցով։