
Թուրքիան մերժել է Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ բանակցելու ՆԱՏՕ-ի միջնորդությունը

Թուրքիան մերժում է Շվեդիայի և Ֆինլանդիայի հետ եռակողմ բանակցություններ վարելու ՆԱՏՕ-ի առաջարկը դաշինք մտնելու հարցում Հանրապետության առարկությունների պատճառով, գրում է Financial Times թերթը՝ վկայակոչելով երեք իրազեկ աղբյուրներ։
ՆԱՏՕ-ի միջնորդությամբ բանակցությունները նախատեսված էին հունիսի 15-ին, սակայն այդպես էլ չեն կայացել: Անկարան Հելսինկիից և Ստոկհոլմից «կոնկրետ առաջարկներ» է պահանջում Թուրքիայում ահաբեկչական ճանաչված Քրդստանի աշխատավորական կուսակցության (PKK) գործունեության շուրջ մտահոգությունների վերաբերյալ, նախքան կհամաձայնի բանակցել:
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը չորեքշաբթի կրկնել է, որ Թուրքիան չի փոխի իր վերաբերմունքը Հյուսիսատլանտյան դաշինքին Շվեդիայի և Ֆինլանդիայի անդամակցության հարցում,, քանի դեռ այդ երկրները «հստակ, կոնկրետ և վճռական գործողություններ չեն ձեռնարկել» ահաբեկչության դեմ պայքարում։