
Եվրոպական բիզնեսները կրճատվում են կամ էլ փակվում` էլէներգիայի թանկացման պատճառով. WSJ

Էլեկտրաէներգիայի գների բարձրացումը ստիպել է եվրոպական ընկերություններին կրճատել արտադրությունը կամ փակել բիզնեսը, գրում է WSJ-ն։
Տասնամյակներ շարունակ եվրոպական արդյունաբերությունը հույսը դրել է Ռուսաստանից էժան նավթի և գազի վրա: Այժմ գները բարձրացել են. բնական գազը եվրոպացիների վրա գրեթե երեք անգամ ավելի թանկ արժե, քան ԱՄՆ բնակիչների համար:
2021 թվականի դրությամբ Ռուսաստանը բնական գազի մոտ 40%-ն էր մատակարարում ԵՄ-ին։
Էներգիայի թանկացումը բացասաբար կանդրադառնա Եվրոպայում արտադրության և տնտեսական աճի վրա։ Փորձագետների կարծիքով՝ գերմանական տնտեսությունը՝ ամենամեծը տարածաշրջանում, ընդհանրապես կկրճատվի: