«Այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա». Մարտին Գալստյան
ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն այսօր լրագրողների հետ զրույցում ասաց՝ չեմ բացառում, որ կլինեն դեպքեր, երբ դրամի արժևորումը կարող է որոշակի խնդիրներ առաջացնել որոշ ընկերությունների համար․
«Այստեղ հարցն այն է, թե ինչպես ենք լուծելու խնդիրը։ Մի տարբերակը, որը մեզ առաջարկվում էր՝ արհեստականորեն դրամի փոխարժեքն արժեզրկելն էր, ու այդ պարագայում մենք ստեղծելու ենք գնաճային մի նոր, ավելի վատ իրավիճակ, որը հարվածելու է ՀՀ բոլոր քաղաքացիներին, ներառյալ՝ արտահանողներին։ Եվ եթե իրավիճակը վերահսկողությունից դուրս գա կամ դառնա անկառավարելի, այդ նույն արտահանողների մոտ առաջանալու են խնդիրներ»։
Հարցին, թե դրամի արժևորման արդյունքում ներմուծվող ապրանքների գները ինչո՞ւ չեն նվազում, Գալստյանն ասաց՝ այս պահին գնաճը 9% է, բայց հնարավոր է, որ ամռան ամիսներին ավելի բարձրանա։ Թե որքան կբարձրանան գները, Գալստյանն ասաց, որ ճշգրիտ չի կարող ասել, քանի որ այս ամիսները շատ տատանողական են` կապված սպասվող բերքի առատ կամ սակավ լինելու հետ, թանկ կամ էժան լինելու հետ․
«Բայց տարին, ըստ էության, կավարտենք 8% ավելի բարձր ցուցանիշով»:
Նմանատիպ հոդվածներ
Գործընկերուհու քարտից 145 100 դրամ փող է փոխանցել իր հաշվեհամարին և կատարել խաղադրույքներ
Հունիսի 10-ին ոստիկանություն հաղորդում տված կինը հայտնել էր, որ ապրիլի 30-ից հունիսի 7-ն ընկած ժամանակահատվածում իր բանկ...
«Թեթևացրել ենք տուգանքի չափը». ԱՊՊԱ պայմանագիր չունեցող վարորդների նկատմամբ վարչական պատասխանատվությունը կմեղմացվի
ԱԺ իշխող խմբակցության պատգամավորներ Արմեն Խաչատրյանը, Քրիստինե Պողոսյանն ու Լիլիթ Կիրակոսյանը օրենսդրական առաջարկով են հ...
Առաջիկա օրերի եղանակային կանխատեսումները
Հանրապետության տարածքում` Հունիսի 14-ի կեսօրից հետո, 15-16-ը շրջանների զգալի մասում, 17-18-ի գիշերը և կեսօրից հետո...
Մինչև օգոստոսի 1-ն իրականացնել գազաբալոնների վկայագրում. ՀՀ ՔՏՀԱ
ՀՀ ՔՏՀԱ տեսչական մարմինն իրազեկում է՝ սեղմված բնական, կամ հեղուկացված նավթային գազով աշխատող կամ վերասարքավորված տրանսպո...