Պատահարներ
Հայտնի է, թե ովքեր են եղել առավոտյան Ֆրանսիայի հրապարակում սադրանքի դիմած քաղաքացիները
Այսօր՝ հունիսի 14-ին, արտակարգ դեպք է տեղի ունեցել Երևանում։ Ժամը 06։30-ի սահմաններում ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության Երևանի գնդի 1-ին գումարտակի պարեկները Սարյան փողոցից ոստիկանության կենտրոնական բաժին են բերման ենթարկել 3 քաղաքացու։
Ինչպես հայտնում է shamshyan.com-ը, նրանք են Երևանի բնակիչներ՝ 51-ամյա Արսեն Նազարյանը, 51-ամյա Գուրգեն Բաբայանը և 42-ամյա Գառնիկ Սահակյանը։ Վերջիններս եղել են Mercedes մակնիշի ավտոմեքենայով, ովքեր կասկածվում են Երևան քաղաքի Ֆրանսիայի հրապարակ Mercedes-ով մտնելու և դիտավորյալ այնտեղ գտնվող վրաններից մեկը վնասելու մեջ։ Ըստ նախնական տեղեկությունների՝ բարեբախտաբար, տուժածներ չկան։ Mercedes-ը տեղափոխվել է ոստիկանության կենտրոնական բաժնի պահպանվող հատուկ տարածք։
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0