Պատահարներ
Ֆրանսիայի հրապարակում մեքենան հարվածել է ցուցարարների վրանին․ կան բերման ենթարկվածներ
Ինչպես արդեն հայտնել էինք ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանը վաղ առավոտյան ահզանգել է այն մասին, որ սադրանք է իրականացվել Ֆրանսիայի հրապարակում։
Պատգամավորը հայտնել է, որ ինչ-որ մեկը, ճեղքելով ոստիկանական պատնեշը, մեքենայով անարգել մտել է Ֆրանսիայի հրապարակ և հարվածել է վրաններից մեկին, որտեղ քաղաքացիներ են եղել։
Auroranews-ը կապ հաստատեց ՀՀ ոստիկանության հասարակայնության հետ կապի և լրատվության վարչություն, որտեղից մեզ հայտնեցին, որ տեղում ծառայություն իրականացնող ոստիկանները հետապնդել են Mercedes մանիշի մեքենա և 3 անձի մեքենայով հանդերձ բերման ենթարկել Ոստիկանության Կենտրոնի բաժին:
Նմանատիպ հոդվածներ
Ավելին Պատահարներ բաժնից
ՏԵՍԱՆՅՈՒԹ. Բեռլինում Իրանի վերջին շահի որդու վրա ներկ են լցրել
Խոշոր ավտովթար Մյասնիկյան պողոտայում` ավտոբուսի մասնկցությամբ. մանրամասներ
Հրազդան գետում մարմին է հայտնաբերվել
Մանրամասներ. Ինչպես է 46 քաղաքացի դուրս բերվել ստորգետնյա հորանից
5.0