«Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու». Մովսես Հակոբյան
Մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու, աշխարհում այդպես է։ Այս մասին Tert.am-ի տաղավարում՝ «Հարցազրույց Բեթղեհեմ Արաբյանի հետ» հաղորդմանն ասաց ՀՀ ԶՈՒ գլխավոր շտաբի նախկին պետ Մովսես Հակոբյանը։
Անդրադառնալով ՊՆ նախագծին, համաձայն որի՝ բարեփոխումներ են արվում և փոփոխություն է կատարվում նաև գլխավոր շտաբի պետի պաշտոնի վերաբերյալ, Մովսես Հակոբյանն ասաց, որ այդտեղ դրական և բացասական կետեր կան․ դրականը՝ բնակարանների լուծման հարցն է։ Ինչ վերաբերում է քաղաքացիական կազմակերպությունների ներգրավմանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Որպես զինվորական ասեմ՝ արգելվում է, որ զինվորի խրամատը, բացի իրենից, որևէ մեկը փորի, իմ խրամատը ես պետք է փորեմ իմ ձեռքով՝ ինձ հարմար կռվելու համար։ Ինչ վերաբերում է սննդին, ապա 44–օրյա պատերզմում դա չի աշխատել և աշխարհի որևէ բանակում չկա նման բան, որ պատերազմի ժամանակ քաղաքացիական կազմակերպությունը կարողանա ապահովի թիկունքային և տեխնիկական ապահովում»։
Ինչ վերաբերում է ԳՇ պետին, ով, ըստ նախագծի, պետք է լինի Պաշտպանության նախարարի առաջին տեղակալը, սակայն չի կարողանալու փոխարինել նրան, Մովսես Հակոբյանն ասաց, որ ձևակերպումները հստակ չեն․«Այս նախագիծը անհասկացվածություն է ստեղծելու, էլի մենք ունենալու ենք մեղավորներ, բայց ոչ պատասխանատուներ, չորս անգամ նայել եմ փաստաթութղը, անհասկանալի է, թե ով է ղեկավարելու բանակը, բանակը թողել են անգլուխ»։
Ինչ վերաբերում է դեմարկացիա–դելիմիտացիային, ապա Մովսես Հակոբյանն ասաց, որ այստեղ խնդիր կա․ փաստաթուղթը հավելված է ունենալու, և իր կարծիքով՝ Հայաստանն ու Ադրբեջանն այսօր պատրաստ չեն ստորագրել դա․ «Եվ՝ մինչև խաղաղության պայմանագիր չլինի, ոչ մի դելիմիտացիա–դեմարկացիա չի լինելու»։
Ինչ վերաբերում է 2020–ի նոյեմբերի 9–ի փաստաթղթին ու Արցախի կարգավիճակի նշաձողն իջեցնելու վերաբերյալ Փաշինյանի հայտարարությանը, ապա Մովսես Հակոբյանն ասաց․«Արցախի հարցն ընդհանրապես ավարտվել է 2020 թվականի նոյեմբերի 9–ին՝ ժամը 18։00–ին։ Բանակցություն այդ հարցով չկա, Հայաստանն ու Ադրբեջանը ԵՄ–ում բանակցում են Հայաստանի ու Ադրբեջանի հարցերով»։
Նմանատիպ հոդվածներ
Իրավիճակն Ուկրաինայում. ռազմական գործողությունները շարունակվում են արդեն 108 օր
Ռազմական գործողություններն Ուկրաինայում շարունակվում են 108 օր: Ռուսական կողմը առաջ է շարժվում Սևերոդոնեցկում: Բախմուտի...
ԼՂ-ում խաղաղապահների պատասխանատվության գոտում խախտումներ չեն արձանագրվել. ՌԴ ՊՆ
Ռուսաստանի խաղաղապահ զորախումբը շարունակում է Լեռնային Ղարաբաղում իր առջև դրված խնդիրների կատարումը: Այս մասին հաղորդագր...
«Գլուխները պատով կտան, կարո՞ղ են՝ թող անեն». Իշխան Սաղաթելյանը՝ իրեն անձեռնմխելիությունից զրկելու մասին
ՔՊ-ական մի քանի պատգամավորներ «Դիմադրության» շարժման պայքարի առաջին օրից փորձում են հիմքեր ստեղծել՝ ինձ կալանքի տանելու...
Ռուսաստանը վերացնում է օտարերկրացիների մուտքի սահմանափակումները
Ռուսաստանը հունիսի 14-ից հանում է օդային և ծովային տրանսպորտով երկիր ժամանող օտարերկրացիների մուտքի բոլոր համաճարակաբանա...