«Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով»․ Բրիտանացի տնտեսագետը՝ Թուրքիայի մասին
Բրիտանացի տնտեսագետ Թիմաթի Աշը Թուրքիայի տնտեսությանը սպասվող ճակատագիրը համեմատել է Լիբանանի տնտեսության հետ, երբ այդ երկիրը հայտնվել էր դեֆոլտի (սննկացման) եզրին:
Լիբանանի կենտրոնական բանկում ստեղծված դոլարի լիկվիդայնության խնդիրն ու տարադրամի ռեզերվների կրճատումը լուրջ ճգնաժամերի առաջացման ճանապարհ էին բացել:
Այս մասին հայտնում է Ermenihaber.am-ը։
Ապրիլին սնանկության շեմին հասած Լիբանանի կառավարությունը կարողացավ երկիրը ոտքի վրա պահել միայն «Արժույթի միջազգային հիմնադրամի» հետ կնքած պայմանագրի շնորհիվ:
Թուրքիայում նույնպես այժմ հնարավոր չի լինում կանգնեցնել լիրայի արժեզրկումն ու գնաճի շատ բարձր տեմպերը:
Աշը, անդրադառնալով այս իրավիճակում Թուրքիայի ֆինանսների և գանձապետարանի նախարարության՝ իրավիճակը մեղմելուն ուղղված միջոցառումներին, ասել է.
«Ամեն հաջորդ օրը Թուրքիայի ֆինանսական պատկերն ավելի է նմանվում Լիբանանին: Սա միանշանակ ավարտվելու է Լիբանանի նման սարսափելի ճգնաժամով: Միակ հարցն այն է, թե դա երբ կլինի»:
Նմանատիպ հոդվածներ
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար...
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
«Ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից». Վրաստանի ՊՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել...
«ՌԻԱ Նովոստի»-ն իր կայքից հեռացրել է Արտակ Բեգլարյանի հետ հարցազրույցը
Ռուսական ՌԻԱ «Նովոստի» լրատվական գործակալությունն իր կայքից հեռացրել է Արցախի Հանրապետության պետնախարար Արտակ Բեգլա...