«Ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից». Վրաստանի ՊՆ
Վրաստանի պաշտպանության նախարար Ջուանշեր Բուրչուլաձեն, ելույթ ունենալով խորհրդարանում, բացատրել է, որ Թբիլիսին հրաժարվել է Ուկրաինային զենք տրամադրել, քանի որ ուզում է խուսափել նոր հակամարտությունից։
«Մենք Ուկրաինային սպառազինություն չենք փոխանցում, քանի որ կարծում ենք, որ այդպիսով պաշտպանում ենք Վրաստանի քաղաքացիների շահերն ու ապահովագրում ենք Վրաստանը նոր հակամարտության վտանգից»,- ասել է Բուրչուլաձեն՝ խորհրդարանում հաշվետվությամբ հանդես գալու ժամանակ։
Ավելի վաղ Վրաստանի նախագահ Սալոմե Զուրաբիշվիլին մեղադրել էր իշխանություններին Ուկրաինային անբավարար աջակցելու մեջ։ Նա նշել էր, որ Ուկրաինայի առաջնորդ Վլադիմիր Զելենսկիին չեն հրավիրել ելույթ ունենալ այդ երկրի խորհրդարանում, և արդյունքում Վրաստանն այն քիչ եվրոպական երկրներից է, որտեղ նրան նման հնարավորություն չեն տվել։
«Բայց չէ՞ որ դա ոչինչ չէր պահանջում, քան համընդհանուր բարոյական համերաշխություն»,- ասել է Զուրաբիշվիլին։
Նմանատիպ հոդվածներ
«Եթե մի երկիր ի վիճակի չէ ինքնիշխան որոշումներ կայացնել, այն արդեն որոշակի չափով գաղութ է». Պուտին
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը վստահ է, որ ժամանակակից աշխարհում պետությունները կարող են լինել կամ ինքնիշխան, կամ գաղութ, մ...
ԴԺՀ-ում մահապատժի են ենթարկել 3 օտարերկրացու. դատապարտյալները գնդակահարվելու են
Դոնեցկի Ժողովրդական Հանրապետության գերագույն դատարանը մահապատժի է դատապարտել 3 օտարերկրացու, որոնք կռվել են ուկրաինական...
Ադրբեջանի ԱԳՆ-ն` Լավրովի այսօրվա հայտարարության մասին
Ադրբեջանի ԱԳՆ-ն արձագանքել է ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի՝ Հայաստան աշխատանքային այցի ընթացքում մամուլի ասուլիսի ժամանակ...
ՌԴ ԱԳՆ-ն սղագրությունում փոխել է Լավրովի՝ Երևանում արած հայտարարությունը
ՌԴ ԱԳՆ-ն ներկայացրել է արտաքին քաղաքական գերատեսչության ղեկավար Սերգեյ Լավրովի՝ հունիսի 9-ին Երևանում ՀՀ ԱԳ նախարար...