Երթևեկության մեջ նոր գծանշում կներդրվի․ «Ժողովուրդ»
«Ժողովուրդ» օրաթերթը գրում է. «Հայաստանում երթեւեկության մեջ կներդրվի նոր գծանշում: «Ժողովուրդ» օրաթերթը տեղեկացավ, որ ընդհանուր օգտագործման տրանսպորտային միջոցների կանգառի կետերը եւ թեթեւ մարդատար-տաքսի ավտոմոբիլների կայանման տեղերը նշելու համար կարմիր բեկյալ գիծ կկիրառվի:
Պարզվում է՝ Տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարարությունը ուսումնասիրել է միջազգային փորձը եւ նպատակահարմար է գտել ներդնել նոր գծանշում, ինչը կբարձրացնի չկարգավորվող խաչմերուկներին մոտեցող տրանսպորտային միջոցների վարորդների զգոնությունը եւ հետիոտնի երթեւեկության անվտանգությունը։
Մյուս կողմից՝ քաղաքացիները բողոքում են եւ ահազանգում, որ կարմիր գույնի գետնանշումը բավարար տեսանելի եւ ընկալելի չէ ճանապարհային երթեւեկության մասնակիցների կողմից, այդ իսկ պատճառով առաջարկվում է դեղին գույնի գետնանշում կիրառել, որը հնարավորություն կընձեռի այն տեսանելի եւ ընկալելի դարձնել ճանապարհային երթեւեկության մասնակիցների համար»:
Մանրամասները՝ թերթի այսօրվա համարում։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 9-ին պլանային նորոգման աշխատանքնե...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 10-ին պլանային նորոգման աշխատանքն...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հունիսի 10-ի գիշերը եւ օրվա երկրորդ կեսին Հայաստանի մարզերի մեծ մասում սպասվում են կարճատեւ անձրեւներ եւ ամպրոպ, տեղ-տեղ...