Ճվճվացին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին. Անահիտ Ավանեսյանը՝ ընդդիմադիր պատգամավորների վարքի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը այսօր, չենթարկվելով ոստիկանների պահանջին, մուտք են գործել Առողջապահության նախարարություն:
Անցնելով անվտանգության պատնեշի տակով, անտեսելով անվտանգության աշխատակիցների հորդորները՝ հասել են ՀՀ առողջապահության նախարարի ընդունարան, մտել նիստերի դահլիճ, որտեղ նախարարը քննարկում էր անցկացնում:
Նրանց վրդովեցրել էր Անահիտ Ավանեսյանի երեկ հայտնած կարծիքը, որ ոստիկանական ուժերը գործում են ժողովրդավարական սկզբունքների և օրենքի տառի համաձայն: Ընդդիմադիր պատգամավորները նախարարի ուղղությամբ են նետել զոհված տղաների նկարները, որոնք հայտնվել են հատակին: Միջադեպին ավելի ուշ արձագանքել է նախարար Ավանեսյանը:
«Այսօր մի քանի սանձարձակ անձինք, սողոսկելով անվտանգության պատնեշների տակից, տարրական դաստիարակության կանոնները չպահպանելով ներխուժեցին աշխատասենյակ, ճվճվացին, ձեռքերով թափահարեցին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին։ Պատգամավորական մանդատը խուլիգանի վարք դրսևորելու ինդուլգենցիա չէ, այլ օրենքով սահմանված հնարավորություն՝ հանդիպում նշանակել, նորմալ մարդու պես պայմանավորված ժամին գալ, անցագիրը ցույց տալ և ներս մտնել։
Նորից եմ կրկնում երեկվա ասածս՝ խուլիգանական դրսևորումները պետք է ոստիկանության և այլ ուժային կառույցների կողմից օրենքով սահմանված կարգով խստորեն կասեցվեն և պատժվեն. Հայաստանը օրենքի երկիր է»,- նշված է Ավանեսյանի Ֆեյսբուքի գրառման մեջ։
Նմանատիպ հոդվածներ
Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ՌԴ նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ. կողմերը բարձր են գնահատել ռուս-իրանական հարաբե...
Ցուցարարները փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահ Բայդենի ելույթը
Ցուցարարները փորձել են ընդհատել ԱՄՆ նախագահ Ջոզեֆ Բայդենի ելույթը Լոս Անջելեսում ընթացող Ամերիկաների գագաթնաժողովում, գր...
Երևանն ու Բաքուն հնարավորություն ունեն առաջ շարժվել հարաբերությունների կարգավորման շուրջ. ԱՄՆ պետքարտուղարի օգնական
Հայաստանն ու Ադրբեջանը այժմ հարաբերությունների կարգավորման գործընթացում առաջ շարժվելու հնարավորություն ունեն։ Այս մասին...
Վաղը նշանակված է Մամիկոն Ասլանյանի գործով առաջին դատական նիստը. Բաբայան
Հունիսի 10-ին, ժամը՝ 14.00-ին, Լոռու մարզի առաջին ատյանի դատարանի Սպիտակի նստավայրում (Ալեք Մանուկյան 2-րդ նրբանցք, 10 շ...