Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահի հետ
ՌԴ նախագահը հեռախոսազրույց է անցկացրել Իրանի նախագահ Էբրահիմ Ռայիսիի հետ. կողմերը բարձր են գնահատել ռուս-իրանական հարաբերությունների մակարդակը, պայմանավորվել ամրապնդել գործակցությունը առևտրատնտեսական ոլորտում: Ընդգծվել է իրանական միջուկային ծրագրի շուրջ իրավիճակը դիվանագիտական ճանապարհով կարգավորելու, ինչպես նաև տարածաշրջանում կայունություն հաստատելու անհրաժեշտությունը:
Պուտինը ցավակցություն է հայտնել այսօր առավոտյան Իրանում տեղի ունեցած երկաթուղային վթարի կապակցությամբ: Հարավային Խորասան նահանգում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից, ինչի հետևանքով մահացել է 20-ից ավելի մարդ, ընդհանուր առմամբ տուժել է ավելի քան 80 մարդ:
Նմանատիպ հոդվածներ
Մի բան չեմ հասկանում, լավ, ուղեղը թափած, բայց այդքա՞ն թափած. Գեղամ Մանուկյանը՝ ՔՊ-ական պատգամավոր Նարեկ Գրիգորյանի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը անդրադարձել է «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամ...
Ճվճվացին, նկարվեցին և իրենց գռեհիկ վարքագծից շատ գոհ գնացին. Անահիտ Ավանեսյանը՝ ընդդիմադիր պատգամավորների վարքի մասին
ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավորներ Քրիստինե Վարդանյանը, Ասպրամ Կրպեյանը և Աննա Մկրտչյանը այսօր, չենթարկվելով ոստիկ...
Պենտագոնը հաստատել է Ուկրաինայի կենսալաբորատորիաների հետ համագործակցությունը
ԱՄՆ-ը վերջին 20 տարիների ընթացքում աջակցություն է ցուցաբերել Ուկրաինայի կենսաբանական հետազոտությունների կենտրոններին, սա...
ՀՀ ԱԳՆ-ն՝ Երևանում ՀԱՊԿ ԱԳ նախարարների խորհրդի նիստի մասին
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանի նախագահությամբ հունիսի 10-ին Երևանում կկայանա Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակեր...