ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը». Միրզոյան
ԱԺ հանձնաժողովների համատեղ նիստում Արարատ Միրզոյանը մասնակցում է 2021-ի բյուջեի կատարողականի քննարկմանը: Անդրադառնալով հաշվետու տարում անցկացված հանդիպումներին՝ Միրզոյանը տեղեկացրել է, որ ԵԱՀԿ ՄԽ համանախագահության ձևաչափով հանդիպում էր նախատեսված դեկտեմբերի 1-ից 3-ը՝ Ստոկհոլմում, սակայն ադրբեջանական կողմը չեղարկել է այն:
«Ադրբեջանական կողմը հանդիպումից մի քանի ժամ առաջ չեղարկեց հնգակողմ հանդիպումը: Ի դեպ նախքան դա, առանձին հանդիպումների ընթացքում համանախագահները կողմերին էին ներկայացրել հստակ բանակցային օրակարգ... Համանախագահության ձևաչափի ու մանդատի շուրջ ունեցած Ադրբեջանի ընդհանուր վերաբերմունքը, մեր կարծիքով, դարձավ ստոկհոլմյան հանդիպման չեղարկման հիմնական պատճառը»,- նշել է Միրզոյանը:
Նմանատիպ հոդվածներ
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտգործնախարարների հետ․ ինչ են քննարկել
Երևանում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հանդիպել է ՀԱՊԿ երկրների արտաքին գործերի նախարարների հետ: Այս մասին տեղ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Փորձում էին կոպիտ բան արած լինեին, երբ ընդհանրապես դրա իմաստը չկար». Քոչարյանը` ոստիկանների մասին
ՀՀ երկրորդ նախագահի որդին՝ Լեւոն Քոչարյանը, ում բերման էին ենթարկել կառավարության 3-րդ մասնաշենքի մոտից լրագրողների հետ...
ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Չի կարելի երբ ուզենալ՝ գալ նիստի, երբ ուզենալ՝ չգալ». Ալեն Սիմոնյան
Տրամադրված եմ ընդդիմությանը մանդատներից զրկելու հարցով դիմել Ազգային ժողովի խորհրդին, խորհրդարանում լրագրողների հետ հարց...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մակրոնը, Շոլցը և Դրագին ժամանել են Կիև․ հայտնի է այցի նպատակը
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը, Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցը և Իտալիայի վարչապետ Մարիո Դրագին ժամանել են Կիև։ Այս մ...