Էլեկտրոնային վճարումների համակարգը Երևանի հասարակական տրանսպորտում կներդրվի մինչև տարեվերջ. քաղաքապետարան
Երևանի հասարակական տրանսպորտի ուղեվարձի էլեկտրոնային համակարգը, ամենայն հավանականությամբ, կներդրվի մինչև տարեվերջ: Ամեն ինչ արվում է, որպեսզի տեղավորվեն այդ ժամկետում։ Տեղեկությունը հայտնում է Երևանի քաղաքապետարանը՝ պատասխանելով Sputnik Արմենիայի գրավոր հարցմանը։
Ըստ քաղաքապետարանի` վճարային նոր համակարգի գործարկման դեպքում հաշվի կառնվեն գործող փորձնական ծրագրի արդյունքները (որոշ ավտոբուսներում մետաղադրամների ընդունման արկղեր են տեղադրել):
«Երևանի հանրային տրանսպորտի նոր երթուղային ցանցը հնարավոր կլինի գործարկել անհրաժեշտ քանակի շարժակազմեր ձեռք բերելուց հետո»,- ասված է պատասխանում։
Երևանի քաղաքապետարանը 87 նոր, «ՄԱՆ» մակնիշի գերմանական մեծ դասի (12 մետր երկարությամբ) ավտոբուսներ ձեռք բերելու պայմանագիր է կնքել:
Բացի այդ, նախատեսվում է գնել 100 հատ միջին դասի ավտոբուս, և այդ նպատակով կազմակերպված գնումն ընթացքի մեջ է: Նախնական տվյալով` ավտոբուսները մայրաքաղաքում կլինեն տարեվերջին։
Նմանատիպ հոդվածներ
Ինչ է փոխվել Ծիծեռնակաբերդի խճուղու հատվածում․ քաղաքացիներն ահազանգում են
Երևանի քաղաքապետարանի մամուլի ծառայությունը հայտնեց, որ Ծիծեռնակաբերդի խճուղու փլուզված ամբողջ հատվածը վերականգնված է և...
Ուշադրություն՝ ջրանջատումներ կլինեն․ ենթակայանը կայծակից վթարվել է
«Վեոլիա Ջուր» ընկերությունը զգուշացնում է․ «Ուշադրություն. «Շոր-Շոր» ջրաղբյուրի պոմպակայանի էլեկտրական ենթակայանը վթարվե...
25 օր խստիվ արգելվում է մարդկանց և կենդանիների մուտքը. հայտարարություն
Հունիսի 7-ից Բյուրականի անտառապետության տարածքում կատարվելու են ավիացիոն-քիմիական պայքարի միջոցառումներ, հայտնում են Շրջ...
Քիչ անց կհոսանքազրկվեն նշված հասցեները
«Հայաստանի էլեկտրական ցանցեր» փակ բաժնետիրական ընկերությունը տեղեկացնում է, որ հունիսի 6-ին պլանային նորոգման աշխատանքնե...