Մոսկվայում կայացել է եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը․ ի՞նչ են քննարկել
Հայաստանի, Ադրբեջանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետերը Հարավային Կովկասում հաղորդակցությունների ապաշրջափակման աշխատանքային խմբի նիստի շրջանակներում քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության հարցերի շուրջ։
«2022 թվականի հունիսի 3-ին Մոսկվայում տեղի է ունեցել եռակողմ աշխատանքային խմբի 10-րդ հանդիպումը՝ Ադրբեջանի փոխվարչապետ Շահին Մուստաֆաևի, Հայաստանի փոխվարչապետ Մհեր Գրիգորյանի և Ռուսաստանի Դաշնության փոխվարչապետ Ալեքսեյ Օվերչուկի համատեղ նախագահությամբ», - ասվում է ՌԴ կառավարության կայքում հրապարակված տեղեկատվության մեջ։
Տեղեկատվության մեջ ընդգծվում է, որ «կողմերը քննարկել և մերձեցրել են դիրքորոշումները սահմանային, մաքսային և այլ տեսակի հսկողության, ինչպես նաև ավտոճանապարհներով և երկաթուղիներով քաղաքացիների, տրանսպորտային միջոցների և բեռների անվտանգ անցման վերաբերյալ Ադրբեջանի և Հայաստանի տարածքներով»։
Հանդիպման ընթացքում մտքերի փոխանակություն է տեղի ունեցել նաև ավտոմայրուղու անցման հնարավոր երթուղիների շուրջ, որն ապահովում է տրանսպորտային կապը Հայաստանի Հանրապետության տարածքով Ադրբեջանի արևմտյան շրջանների և Նախիջևանի միջև։
Նմանատիպ հոդվածներ
Չենք ընկրկում, գնում ենք առաջ․ ի՞նչ ծրագիր ունի ընդդիմությունը․ Մանուկյանը գրառում է կատարել
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը ֆեյսբուքյան իր էջում հրապարակել է Սարդարապատի հերոսամարտին նվիրված հ...
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
Հայտարարությունները, որոնք հնչում են, ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը․ Աբրահամյան
«Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։ԱԺ «Պատիվ ունեմ» խմբ...
Հարցին շատ լավ պատասխան է տվել Սերժ Սարգսյանը․ Հովիկ Աղազարյան
Ընդդիմադիր մեր գործընկերները, թողնելով խորհրդարանի ամբիոնը, դուրս եկան փողոց, որպեսզի ժողովրդին իրազեկեն իրենց անհանգստո...