Հայտարարությունները, որոնք հնչում են, ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը․ Աբրահամյան
«Դիմադրություն» շարժումը շրջափակել է ՀՀ արտաքին գործերի նախարարության շենքը՝ փակելով բոլոր մուտքերը։
ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանի խոսքով՝ այն հայտարարությունները, որոնք հնչեցին Բրյուսելում, ամրագրեցին մտահոգությունները, որոնք վերջին ամիսներին հանրության մոտ առկա են։
«Հայաստանն առաջնորդվում է բացառապես թուրք-ադրբեջանական օրակարգով, ակնհայտ է, որ Արցախը դրվելու է ադրբեջանական վերահսկողության ներքո։ Երբ նշվեց, որ էթնիկ հայերի իրավունքներն ու անվտանգությունն ապահովվելու է, այդ ամենը որևէ կապ չունի ինքնորոշման իրավունքի հետ, դա կապ չունի անկախության հետ, դա ուղիղ տեքստով նշանակում է Արցախը հանձնել ադրբեջանական վերահսկողությանը», - հայտարարեց ընդդիմադիր պատգամավորը։
Աբրահամյանն ասաց, թե իրենց պայքարը միայն Արցախի համար չէ, նաև Հայաստանի համար է։
«Հայտարարությունները, որոնք հնչում են, պարզորոշ ձևով ցույց են տալիս, որ վտանգված է Հայաստանը։ Այս օրերին որոշվում է հայի՝ այս տարածաշրջանում ֆիզիկապես լինելու հանգամանքը», - ընդգծեց նա։
Տիգրան Աբրահամյանի դիտարկմամբ՝ իշխանության օրակարգը խաղաղության օրակարգ չէ. «Սա Արցախի ու Հայաստանի խաղաղ հանձնման գործընթաց է։ Իշխանությունը քաղաքական որոշում է կայացրել ուղղակի հանձնվել, սա կապիտուլյացիայի երկրորդ փուլն է»։
Նմանատիպ հոդվածներ
Փաշինյանն աշխատանքային այցով կմեկնի ՌԴ
Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը մայիսի 16-ին աշխատանքային այցով կմեկնի Ռուսաստանի Դաշնություն:Այս մասի...
ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Փաշինյանը Բրյուսելում է․ նախատեսվում է եռակողմ հանդիպում Շառլ Միշելի և Իլհամ Ալիևի հետ
ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն աշխատանքային այցով մեկնել է Բրյուսել, հայտնում են կառավարության մամուլի ծառայությունից։Ինչպե...
Հանրայինը հրավիրել էր բնավեճի, «Հայաստան» խմբակցությունից իմացան, որ բանավիճողը ես եմ, հրաժարվեցին․ Ալեքսանյան
Ընդդիմություն–իշխանություն հեռուստատեսային բանավեճի աաջարկի վերաբերյալ գրառում է արել «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցու...
Ի՞նչ են փոխանցում Ղազինյանին Բրյուսելում գտնվող իր աղբյուրները․ ի՞նչ են պայմանավորվելու Փաշինյանն ու Ալիևը
Բրյուսելում գտնվող իմ վստահելի աղբյուրները հայտնում են, որ վաղը փաշինյան - ալիև հանդիպման ընթացքում վերջնական տեսքի են բ...