ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ընդդիմադիր պատգամավորները օդանավակայանում ճանապարհում են Մհեր Գրիգորյանին
Ընդդիմադիր պատգամավորները գնացել են Զվարթնոց օդանավակայն` ճանապարհելու փոխվարչապետ Մհեր Գրիգորյանին:
Հիշեցնենք, որ վաղը` հունիսի 3–ին, Մոսկվայում տեղի կունենա տարածաշրջանային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցերով եռակողմ աշխատանքային խմբի հերթական նիստը։
Ինչ վերաբերում է սահմանազատման եւ անվտանգության հարցերով Հայաստանի եւ Ադրբեջանի հանձնաժողովների հաջորդ հանդիպմանը, որը նույնպես պետք է տեղի ունենա Մոսկվայում, հանդիպման օրը դեռ չի հաղորդվում։
Հայաստանի, Ադրբեջանի եւ Ռուսաստանի փոխվարչապետերի համանախագահությամբ ձեւավորված աշխատանքային խումբը վերջին անգամ հանդիպել էր 2021թ. դեկտեմբերին։