Ալեքսանյանը առաջարկել է հրապարակային լսումներ 44-օրյա պատերազմի զեկույցի շուրջ

Զեկո՞ւյց եք ուզում ( 44-օրյա պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի զեկույցը), եկեք էստեղ էդ հարցը լուծենք, որ հանկարծ մյուս անգամ այս թեման շահարկման առարկա չդառնա: Այս մասին ԱԺ-ում ասել է Վահագն Ալեքսանյանը դիմելով ընդդիմադիր պատգամավոր Գեղամ Մանուկյանին։ 


Ավելի վաղ Մանուկյանը հայտարարել էր՝ ԱԺ վերջին նստաշրջանում քննիչ հանձնաժողովի զեկույցը որոշվել է փաստացի չհրապարակել, չներկայացնել Ազգային ժողով:


«Պարո՛ն Քոչարյան, ձեզ խնդրում եմ, ձեր հանձնաժողովի անդամներին առաջարկում եմ՝ եկեք կազմակերպենք հանրային լսումներ, որի ընթացքում այդ զեկույցի բաց մասը հանրային լսումների ձևաչափով ոչ միայն խորհրդարանին, այլև մեր հանրությանը կներկայացվի»,- առաջարկել է Ալեքսանյանը՝ ընդգծելով՝ խոսքը «բաց մաս»-ի մասին է:


«Ամբողջ հանրությունը թող լսի, պարոն Մանուկյան, հետո որ ձեզ զանգեն, ասեն՝ էս ինչ բերիր մեր գլխին, իմացեք՝ ինչ պատասխան եք տալու: Պարո՛ն Քոչարյան, ընդունո՞ւմ եք առաջարկս: Քննարկե՞նք, շատ լավ: Զեկույցի առնվազն բաց մասը թող լսեն»,- դիմելով Անդրանիկ Քոչարյանին՝ հարէ ուղղել Ալեքսանյանը:


 «Հայաստան» դաշինքի նախընտրական քարոզչական հոլովակում, որը տվել եք հեռուստացույցով գովազդ, պատերազմում մեր տղերքի սպանության կադրերն են:


Ձեզ համար 44-օրյա պատերազմը ու 44-օրյա պատերազմում մեր զոհերը նախընտրական վիդեոկոնտենտից էն կողմ ոչ մի բան չեն եղել»,- խոսքը եզրափակել է պատգամավորը:

Քաղաքականություն

Պատահարներ