ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ջհանգիրյան անունով սիրուն տղայի ձեռքով դատարանները գործեր են կարում». Աղվան Վարդանյան
Գործող իշխանության մեջ 10-15 հոգի են, որ իրենց տեսակով, կերպարով վերադարձ չունեն, հետդարձի ճանապարհ չունեն։ Նման կարծիք հայտնեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, «Դիմադրություն» շարժման անդամ Աղվան Վարդանյանը` Ֆրանսիայի հրապարակում լրագրողների հետ ճեպազրույցի ժամանակ։
«Նրանք հրաշալի հասկանում են, որ սա կործանման ճանապարհ է, բայց չեն համարձակվում այդ գերությունից դուրս գալ»,–ասաց Վարդանյանը։
Նա նաև անդրադարձավ Բարձրագույն դատական խորհրդի նախագահ Գագիկ Ջհանգիրյանին, ասելով`.
«Ջհանգիրյան անունով «սիրուն տղայի» ձեռքով դատարանները «գործեր են կարում»՝ ծառայելով բռնապետին»,- ասաց Վարդանյանը: