ՏԵՍԱՆՅՈՒԹ. Ինչ պայմաններում են պահվում զենքերը վայր դրած ուկրաինացիները. բացառիկ կադրեր
Բացառիկ կադրեր է հրապարակվել Ելենովկայի գաղութից: Readovka-ի տեսանյութում երևում է, թե ինչպես են պահվում Մարիուպոլում զենքերը վայր դրած Ազովստալի բանտարկյալները:
Մարիուպոլի Ազովստալից հանձնված ուկրաինացի զինծառայողներին տեղափոխել են Ելենովկայի գաղութ։ Ինչպես հայտնում է ռուսական լրատվականը` գաղութում նրանց համար կազմակերպվում է երեքանգամյա սնունդ, իսկ բոլոր վիրավորներին ցուցաբերվում է բժշկական օգնություն։