ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում Ճապոնիայի դեսպանը հայերենով կատարում է «Երազի իմ երկիր հայրենի»-ն

Հայաստանում Ճապոնիայի արտակարգ և լիազոր դեսպան Մասանորի Ֆուկուշիման հայերեն երկու երգ է երգել։ Տեսանյութը հրապարակել է հայ կոմպոզիտոր Ռոբերտ Ամիրխանյանը։ 
Նրա խոսքով` Երևանի Կանանց միջազգային կազմակերպությունը (IWAY) հյուրընկալել է Ճապոնիայի դեսպանին և դեսպանատան երկրորդ քարտուղար Սումիկո Իկեդային։ 
Հանդիպման ավարտին դեսպանը անակնկալ է մատուցել, կատարելով երկու երգ հայերեն լեզվով՝ Հայաստանի Հանրապետության օրհներգը և «Երազի իմ երկիր հայրենին»։

Քաղաքականություն