Ձերբակալվել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղան՝ Տիգրան Խաչատրյանը

ՀՀ քննչական կոմիտեն ձերբակալել է Սյունիքի նախկին մարզպետ Սուրիկ Խաչատրյանի տղային՝ Տիգրան Խաչատրյանին: Այս մասին գրում է «Հայկական ժամանակ» -ը:

Չի հաջողվել պարզել, սակայն, թե ի՞նչ հիմքով է Տիգրան Խաչատրյանը ձերբակալվել: 

Նշենք, որ Սյունիքի նախկին մարզպետի որդին ևս այս օրերին ակտիվ կերպով մասնակցում էր ընդդիմության կազմակերպած ակցիաներին և հանրահավաքներին:

Քաղաքականություն