Հասարակություն

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ալիևն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը

Ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ Ալիևն ու Պուտինը քննարկել են ԼՂ հարցը

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ քննարկել է ԼՂ հարցով պայմանավորվածությունների իրականացման ընթացքը։ Տեղեկությունը հայտնում է Կրեմլի մամուլի ծառայությունը։

 

Նշվում է, որ զրույցը կայացել է ադրբեջանական կողմի նախաձեռնությամբ։

 

«Քննարկվել է Ռուսաստանի, Ադրբեջանի և Հայաստանի ղեկավարների` 2020 թվականի նոյեմբերի 9-ի, 2021 թվականի հունվարի 11-ի և նոյեմբերի 26-ի պայմանավորվածությունների իրականացման ընթացքը՝ շեշտը դնելով տարածաշրջանում խաղաղ կյանքի հաստատման և կայունության ամրապնդման, տնտեսական կապերի և տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հետ կապված կոնկրետ հարցերի լուծման վրա»,– ասված է հաղորդագրության մեջ:

 

Բացի այդ, Ալիևը տեղեկացրել է Բրյուսելում Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի և Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի հետ կայացած հանդիպման մասին:

 

Երկու երկրների առաջնորդները պայմանավորվել են շարունակել կանոնավոր շփումները տարբեր մակարդակներում։

 

Հիշեցնենք` մայիսի 22-ին Բրյուսելում տեղի է ունեցել Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանի, Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելի և Ադրբեջանի Հանրապետության նախագահ Իլհամ Ալիևի եռակողմ հանդիպումը։ Համատեղ քննարկման արդյունքում պայմանավորվածություններ են ձեռք բերվել տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, սահմանների սահմանագծման ու անվտանգության հարցերով հանձնաժողովի աշխատանքների մեկնարկի վերաբերյալ:

 

 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250