Հասարակություն

Ընդդիմադիրները այցելում են պետական գերատեսչություններ․ հանդիպելու են նախարարների հետ

Ընդդիմադիրները այցելում են պետական գերատեսչություններ․ հանդիպելու են նախարարների հետ

 «Դիմադրություն» շարժման մասնակիցներն այս պահին նախարարությունների շենքի մոտ են։Ընդդիմադիր խմբակցությունների պատգամավորները պատրաստվում են մտնել ներս՝ պարզելու նախարարների դիրքորոշումը՝ հրապարակված հայտարարության վերաբերյալ: Այս մասին հայտարարեց «Դիմադրություն» շարժման համակարգող Իշխան Սաղաթելյանը: 

«Յուրաքանչյուր հայ պետք է դիրքորոշում հայտնի ժողովրդի համար կենսական այս հարցերում 

Հայաստանն աջակցելու է Արցախի ժողովրդի ինքնորոշման իրավունքի լիարժեք իրացմանը: 

Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում: 

Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության միջև պետք է լինի հուսալի ցամաքային կապ․ Արցախն անկլավ չի լինելու: 

Հայաստանի Հանրապետությունն Արցախի ժողովրդի անվտանգության և ինքնորոշման իրավունքի իրացման երաշխավորն է: 

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքները պետք է իրականացվեն ՀՀ ինքնիշխան տարածքից Ադրբեջանի զորքերի դուրս բերման նախապայմանով: 

Սահմանագծման և սահմանազատման աշխատանքների արդյունքում բացառվում է Հայաստանի Հանրապետության ամբողջականության խաթարումը: 

Հայ-թուրքական հարաբերությունների կարգավորման գործընթացում բացառվում է որևէ համաձայնություն, որը հարցականի տակ կդնի Հայոց ցեղասպանությունը: 

Ադրբեջանի և Թուրքիայի հետ ճանապարհների ապաշրջափակումը չի կարող տեղի ունենալ միջանցքային տրամաբանությամբ»: 
 

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250