Իշխանական պատգամավորները կգործուղվեն տարբեր երկրներ. հայտնի են պատճառները
ԱԺ մամուլի ծառայությունից հայտնում են, որ ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը ԱԺ պատգամավորներին տարբեր երկրներ գործուղելու վերաբերյալ կարգադրություններ է ստորագրել։
«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության անդամ Հասմիկ Հակոբյանն ու Ծովինար Վարդանյանը գործուղվում են Շարմ էլ Շեյխ՝ մասնակցելու Միջխորհրդարանական միության երիտասարդ պատգամավորների 8-րդ համաշխարհային համաժողովի աշխատանքներին։
Սիսակ Գաբիրելյանն ու Հրաչյա Հակոբյանը գործուղվել են Ֆլորենցիա՝ Ուղղափառության միջխորհրդարանական վեհաժողովի կողմից հրատարակված «Սուրբ Սոֆիա. Աստծո սուրբ իմաստության տաճարներն աշխարհում» գրքի շնորհանդեսին մասնակցելու համար։
Հովիկ Աղազարյանը կմեկնի Նուր Սուլթան՝ մասնակցելու ՀԱՊԿ խորհրդարանական վեհաժողովի դիտորդական առաքելությամբ մասնակցելու Ղազախստանի Հանրապետությունում տեղի ունենալիք Սահմանադրական փոփոխությունների հանրաքվեին։
Պատգամավորներ Արթուր Հովհաննիսյանն ու Մերի Գալստյանը 6 օրյա աշխատանքային այցով կմեկնեն Պրահա։
ՔՊ-ական պատգմաավորներ Լուսինե Բադալյանն ու Նարեկ Զեյնալյանը բարեգործական ծրագրի շրջանակներում 10 օրով մեկնել են Երուսաղեմ:
Հունիսի 19-25-ը Ստրասբուրգ կմեկնեն Ռուբեն Ռուբինյանը, Վլադիմիր Վրադանյանը, Էդուարդ Աղաջանյանը, Սոնա Ղազարյանը, ԱՐուսյալ Ջուլհակյանը, ընդդիմադիր պատգամավորներից՝ Արմեն Ռուստամյանը, Արմեն Գևորգյանն ու Հայկ Մամիջանյանը` ԵԽԽՎ նստաշրջանին մասնակցելու համար: