Ինչ է ախտորոշվել ոստիկանների գործողությունների հետևանքով վնասվածք ստացած երեխայի մոտ. Դանիելյանը մանրամասնում է
Այսօր՝ ժամը 12։55-ին, շտապօգնության մեքենայով «Մուրացան» համալսարանական հիվանդանոց է տեղափոխվել 11 տարեկան աղջիկ երեխա։ Տեղեկությունն իր ֆեյսբուքյան էջում հայտնել է թիվ 1 համալսարանական հիվանդանոցի մամուլի խոսնակ ը։
«Երեխան անցել է անհրաժեշտ բոլոր բուժզննումները, իրականացվել է երկու ձեռքի ռենտգեն հետազոտություն՝ 2 դիրքով։ Հետազոտության արդյունքների համաձայն` ախտորոշվել է երկու դաստակների կապանների գերձգվածություն, ոսկրերի և հոդերի վնասվածներ չի հայտնաբերվել՝ կոտրվածք առկա չէ»,–գրել է նա։
Դանիելյանի խոսքով` բժիշկների կողմից տրվել են անհրաժեշտ բոլոր ցուցումները և խորհուրդները, և ժամը 14։40-ին երեխան դուրս է գրվել բուժհաստատությունից։
Հավելենք, որ «Հայաստան» դաշինքն իր տելեգրամյան էջում տեսանյութ է հրապարակել, որտեղ մի աղջնակ լացելով ասում է` ոստիկանները վիրավորել են իրեն։