Քաղաքականություն

Ուկրաինական պողպատի մատակարարումն ազատված է մաքսատուրքից. Ջո Բայդեն

Ուկրաինական պողպատի մատակարարումն ազատված է մաքսատուրքից.  Ջո Բայդեն
ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մեկ տարով կազատի ուկրաինական պողպատի և պողպատե արտադրանքների ներկրումը  ամերիկյան շուկա 25% մաքսատուրքից։ Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ուկրաինային…

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենը հայտարարել է, որ մեկ տարով կազատի ուկրաինական պողպատի և պողպատե արտադրանքների ներկրումը  ամերիկյան շուկա 25% մաքսատուրքից։ 

Նա հիշեցրել է, որ 2021 թվականին Ուկրաինային բաժին է ընկել ԱՄՆ-ի պողպատի ներմուծման 1%-ից պակասը, և կանխատեսել է, որ Ռուսաստանի հետ հակամարտության համատեքստում արտադրությունն ու մատակարարումները ավելի քիչ կլինեն: 

«Միևնույն ժամանակ, պողպատի արդյունաբերությունը պատմականորեն կարևոր է Ուկրաինայի համար: Միացյալ Նահանգները և Ուկրաինան շահագրգռված են, որ այն պահպանվի որպես երկրի վերականգնման տնտեսական հենասյուներից մեկը»,- ասվում է Բայդենի հայտարարության մեջ: 

Ամերիկայի նախագահը հանձնարարել է Առևտրի նախարարությանը վերահսկել ԱՄՆ շուկայում ուկրաինական պողպատի արդյունաբերության իրադրությունը և տեղեկացնել մաքսատուրքերի  չեղարկումը  երկարաձգելու անհրաժեշտության մասին։ 


 

Նմանատիպ հոդվածներ

Արցախից խաղաղապահների վաղաժամկետ դուրսբերում պահանջելը նշանակում է փչացնել հարաբերությունները ՌԴ-ի հետ. Նիկոլայ Սիլաեւ

Կարծում եմ՝ այն իրավիճակը, որ հիմա կա Ղարաբաղում, երկար կտեւի։ Ինձ թվում է, որ բոլոր ներգրավված կողմերը դա հասկանում են։...

Ավելին Քաղաքականություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250