ՏԵՍԱՆՅՈՒԹ․ «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչ հանդիպումը նշանավորվել է հսկայական սկանդալով

Չեմպիոնների լիգայի «Լիվերպուլ»-«Ռեալ» եզրափակիչ հանդիպման կազմակերպումը նշանավորվել է հսկայական սկանդալով։

Երկրպագուներից ոմանք չեն կարողացել ժամանակին հասնել մարզադաշտ։ Մյուսներն առանց տոմսերի փորձել են  ներխուժել մարզադաշտ, որից հետո սկել են անկարգություններ և բախումներ ոստիկանների հետ։ 

 

ՈւԵՖԱ-ն` ոստիկանության և իշխանությունների հետ միասին կանդրադառնա Փարիզում Չեմպիոնների լիգայի եզրափակչից առաջ անկարգությունների հետ կապված իրավիճակին։ Կեղծ տոմսերով երկրպագուները փորձել են ներխուժել «Ստադ դե Ֆրանս» մարզադաշտ, ոստիկանությունը նրանց ցրել է արցունքաբեր գազով։ Մոտ 240 մարդ վիրավորվել է, ևս 68-ը բերման են ենթարկվել։

 

Մարզադաշտի մոտ տեղի ունեցած անկարգությունների ժամանակ տուժել է Փարիզի ոստիկանության 7 աշխատակից։

Հանդիպումը պետք է սկսվեր 23.00-ին (Հայաստանի ժամանակով): Սակայն անկարգությունների պատճառով մեկնարկային սուլիչը հնչեց 37 րոպե ուշացումով։