
Լիտվացիները գումար են հավաքել, որպեսզի «Բայրակտար» նվիրեն Ուկրաինային

Շաբաթ օրը Laisvės հեռուստաընկերությունը հավաքել է անհրաժեշտ 5 միլիոն եվրոն «Բայրաքթարը» գնելու համար, որը փոխանցվելու է ռուսական ագրեսիայի դեմ պայքարող Ուկրաինային։
«Այժմ մենք հաստատ կարող ենք տոնել»,- ուղիղ եթերում ասաց արշավի նախաձեռնող, լրագրող Անդրիուս Տապինասը։ Նա նաև շնորհակալություն հայտնեց բոլոր նրանց, ովքեր իրենց ներդրումն ունեցան և գումար նվիրաբերեցին այս նպատակով։ Ընդհանուր առմամբ հավաքագրվել է ավելի քան 5 մլն 55,8 հազար եվրո, գումարը դեռ աճում է։ Ակցիայի նախաձեռնողներին հաջողվել է այս գումարը հավաքել մեկուկես օրում։
Laisvės TV-ն խոստանում է հավաքագրված գումարը փոխանցել պաշտպանության նախարարությանը, որի ներկայացուցիչները հաջորդ շաբաթ կմեկնեն Թուրքիա՝ բանակցելու և մտադրությունների արձանագրություն ստորագրելու համար։ Ուկրաինան ավելի քան երեք ամիս է, ինչ կռվում է ռուսական ուժերի դեմ, սակայն սպառազինության պակասի է բախվում և արևմտյան երկրներին կոչ է անում օգնել որքան հնարավոր է շատ: