Լավ է ուշ, քան երբեք․ Զախարովան գրագողություն է անվանել Շոլցի խոսքերը

ՌԴ ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան ուշադրություն է հրավիրել այն փաստի վրա, որ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցի վերջին հայտարարությունները բազմաբևեռ աշխարհի ձևավորման մասին գրագողություն են։ Այս մասին նա գրել է իր Telegram ալիքում։

 

«Ելույթ ունենալով Դավոսի Համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ՝ Գերմանիայի կանցլեր Օլաֆ Շոլցն ասել է, որ «երբ մենք գիտակցում ենք, որ աշխարհը սկսում է բազմաբևեռ դառնալ, դա պետք է հասարակությանը մղի դեպի էլ ավելի բազմակողմանիություն, ավելի շատ միջազգային համագործակցության»: Մաքուր գրագողություն կամ ավելի վատ: Ռուսաստանի արտաքին գործերի նախարար Սերգեյ Լավրովը խոսել է աշխարհի բազմաբևեռության, բազմակենտրոնության մասին և շարունակում է դա կրկնել ամեն տարի՝ լինելով Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարար ավելի քան 15 տարի»։

 

Զախարովան նաև հիշեցրել է, որ Եվգենի Պրիմակովի օրոք, ով «ԱԳ նախարարություն էր եկել 1996 թվականին, Ռուսաստանի ԱԳՆ-ն ելնում էր այն գիտակցումից, որ աշխարհը դառնում է բազմաբևեռ՝ ի տարբերություն Սառը պատերազմի երկբևեռ համակարգի»։

 «Այս ըմբռնումը Պրիմակովի առաջարկով արտացոլվեց 2000 թվականի Արտաքին քաղաքականության հայեցակարգում և այդ պահից դարձավ մեր ելակետը միջազգային հարաբերությունների կառուցման առումով»,- ասաց դիվանագետը։

 

Նրա խոսքով, եթե Բեռլինը միայն հիմա է դա հասկացել, ապա մնում է միայն կարեկցել նրանց, որ դա իրենցից այդքան ժամանակ պահանջեց: 

«Սակայն, լավ է ուշ, քան երբեք: Հավանաբար, մի օր Ուկրաինայի շուրջ իրավիճակը Շոլցի համար այնքան պարզ կդառնա, որքան բազմաբևեռությունը», - հավելել է Զախարովան:

Քաղաքականություն

Պատահարներ