Եվրոպայում գազի բորսային գինը կարող է բարձրանալ

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը հայտարարել է, որ 2022-2023 թվականների ձմռանը Եվրոպայում գազի բորսային գինը կարող է բարձրանալ մինչեւ 5 հազար դոլար հազար խորանարդ մետրի դիմաց:

«Այժմ TTF բորսայում գինը մոտ 960 դոլար է հազար խորանարդ մետր գազի համար, բայց դա այն պատճառով, որ ամառ է գալիս եւ սպառումը ցածր է: Երբ ձմեռը գա, վախենում եմ, որ գազը կթանկանա մինչեւ 3,5 հազար դոլար, իսկ գուցե նույնիսկ մինչեւ 4-5 հազար դոլար», -մեջբերում է ՏԱՍՍ-ը։

Այդ կապակցությամբ նա նշել է, որ Ռուսաստանի հետ ձեռք բերված համաձայնությունը երեք տարով գազի մատակարարման մասին հատկապես կարեւոր է։

Քաղաքականություն