Էրդողանը կխոսի Պուտինի և Զելենսկու հետ

Ռուսաստանի և Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը և Ռեջեփ Թայիփ Էրդողանը ծրագրում են երկուշաբթի՝ մայիսի 30-ին հեռախոսազրույց ունենալ։ Այս մասին ՏԱՍՍ-ին հաստատել է ՌԴ ղեկավարի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։

 

«Այո»,- պատասխանել է նա այն հարցին, թե արդյոք սպասվում է նման շփում երկուշաբթի օրը։

 

Կիրակի ավելի վաղ Էրդողանը հայտարարել էր, որ ծրագրում է մայիսի 30-ին հեռախոսազրույցներ ունենալ Պուտինի, ինչպես նաև Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հետ։

Քաղաքականություն