Էրդողանը դժգոհ է մնացել Ֆինլանդիայի և Շվեդիայի հետ ՆԱՏՕ-ի շուրջ բանակցություններից

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դժգոհ է մնացել ՆԱՏՕ-ին երկրների անդամակցության հարցով շվեդական եւ ֆինական պատվիրակությունների հետ բանակցությունների արդյունքներից, հաղորդում է TRT հեռուստաալիքը:

«Ցավոք, պատվիրակությունների հանդիպումն անցել է ոչ այն մակարդակով, որին մենք սպասում էինք», -ասել է Էրդողանը:

Էրդողանը հանդիմանել է Ֆինլանդիային եւ Շվեդիային այն բանում, որ նրանք «անազնիվ են եւ ոչ անկեղծ» եւ վերջինիս մեղադրել է «ահաբեկիչներին պաշտպանելու» մեջ:

«Քանի դեռ Թուրքիայի նախագահը Էրդողանն է, մենք միանշանակ չենք կարող «այո» ասել՝ ՆԱՏՕ-ին այն երկրների անդամակցությանը, որոնք աջակցում են ահաբեկչությանը», - հավելել է նա:

Քաղաքականություն