
Երբ նոր համաճարակ կհայտնվի․ Բիլ Գեյթսը կանխատեսումներ է արել

50% հավանականություն կա, որ հաջորդ 20 տարում նոր համաճարակ կհայտնվի, Diario-ին ասել է Microsoft-ի հիմնադիր միլիարդատեր Բիլ Գեյթսը։
«Հիսուն տոկոս հավանականություն կա, որ առաջիկա 20 տարում կունենանք ևս մեկ համաճարակ»,- ասաց նա։
Ապրիլին աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի թիվը գերազանցել է 500 միլիոնը։
2020 թվականի մարտի 11-ին Առողջապահության համաշխարհային կազմակերպությունը նոր կորոնավիրուսային վարակի՝ COVID-19-ի բռնկումը հայտարարեց համաճարակ։