
ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել․ 168

Ազգային ժողովում շարունակվում են մեկ անձից գնումները։ Այս անգամ մեկ անձից գնումները ներկայացուցչական ծախսերի համար են արվել։
Եվ այսպես՝ հատուկ Ազգային ժողովի պատկերանշանով, մեղրի մասին տեղեկատվական թերթիկով և հատուկ պատրաստված մեծ տուփով ԱԺ-ում 5 միլիոն դրամի մեղր են գնել։ Այս մասին գրում է 168.am-ը։
Գնումը կատարել են «Մեղրի տուն» ՍՊԸ-ից։
Մեկ անձից 1 միլիոն դրամի էլ գնում են կատարել մեկ այլ ընկերությունից՝ «Բլիզարդ» ՍՊԸ-ից։
Այս գումարով էլ գնել են զովացուցիչ ըմպելիքներ, կոկտեյլներ, ալկոհոլային խմիչքներ, տաք խորտիկներ և այլն։