
ՊՆ-ն հերքում է սոցիալական ցանցերում տարածվող տեղեկությունը

Սոցիալական ցանցերում և որոշ լրատվամիջոցներով տարածվող տեղեկությունը, թե իբր ադրբեջանական ԶՈւ ստորաբաժանումները դիրքային առաջխաղացում են արձանագրել, մասնավորապես Սյունիքի մարզի որոշ բնակավայրերի ուղղությամբ չի համապատասխանում իրականությանը: Այս մասին Auroranews-ին հայտնեցին ՀՀ ՊՆ մամուլի ծառայությունից: