
Դոնալդ Թրամփը ԱՄՆ նախագահի պաշտոնու՞մ

ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփն չի բացառել, որ կարող է կրկին մրցել երկրի ղեկավարի պաշտոնի համար, գրում է ՏԱՍՍ-ը։
Ելույթ ունենալով Տեխաս նահանգի Հյուսթոն քաղաքում ԱՄՆ-ի հրաձիգային ազգային ասոցիացիայի համագումարի ժամանակ՝ Թրամփը նշել է, որ 2020 թվականին ինքը զսպել է իրեն և թույլ է տվել դեմոկրատ նահանգապետերին ինքնուրույն կարգուկանոն հաստատել անկարգություններով բռնված քաղաքներում։
«Եթե ես երբևէ կրկնեմ դա, այն է՝ առաջադրվեմ նախագահի պաշտոնում և հաղթեմ, ես այլևս պարտավորված չեմ զգա հետևելու այս կանոններին: Ես կհարձակվեմ բռնի հանցագործությունների վրա, ինչպես երբեք ոչ ոք չի արել», - խոստացել է նախկին նախագահը:
Թրամփը բազմիցս ակնարկել է, որ պատրաստ է 2024 թվականին կրկին պայքարել նախագահի պաշտոնի համար, սակայն նա երբեք բացահայտորեն չի հայտարարել այդ մասին՝ նկատի ունենալով այն փաստը։