Հասարակություն

Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Ավստրալիայի մայրաքաղաքի հեռուստաաշտարակը լուսավորվել է Հայաստանի դրոշի գույներով

Հայաստանի առաջին Հանրապետության անկախության 104-րդ տարեդարձի առթիվ Ավստրալիայի մայրաքաղաք Կանբերայի խորհրդանշական Telstra հեռուստաաշտարակը լուսավորվել է հայոց եռագույնի կարմիր, կապույտ և ծիրանագույն երանգներով: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին հայտնում է Հայ դատի Ավստրալիայի հանձնախումբը:

Հանձնախմբից նշել են, որ առաջին դեպքն է, երբ ավստրալական հայտնի կոթողներից մեկը լուսավորվում է հայկական դրոշի գույներով՝ նշանավորելով հայկական օրացույցի կարևոր տոներից մեկը:

 

[17270ee924567e21218dee994ed44bd4.jpg]

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250