
Զելենսկու հայտարարություններից պարզ չէ, թե արդյոք Կիևը տեղյակ է ստեղծված իրավիճակից․ Պեսկով

Ուկրաինայի ղեկավարությունն անընդհատ հակասական հայտարարություններ է անում, որոնք թույլ չեն տալիս մեզ լիովին հասկանալ, թե ինչ է ուզում ուկրաինական կողմը և պատրա՞ստ է գիտակցել ստեղծված իրական վիճակը։ Այս մասին ուրբաթ լրագրողներին հայտնել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։
Այսպիսով, Պեսկովը պատասխանել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու հայտարարությունները մեկնաբանելու խնդրանքին, թե անհրաժեշտ է բանակցել Ռուսաստանի հետ՝ հակամարտությունը դադարեցնելու համար, սակայն ռուսական կողմը, իբր, դա չի ցանկանում։
«Նախ՝ բանակցություններն այժմ սառեցված են ուկրաինական կողմի ընտրած գծի համաձայն, ինչը բացարձակ հակասում է Զելենսկու նշված հայտարարություններին», - ասել է Կրեմլի խոսնակը։
«Երկրորդ, ընդհանուր առմամբ, Ուկրաինայի ղեկավարությունն անընդհատ իրար հակասող հայտարարություններ է անում, ինչը թույլ չի տալիս մեզ լիովին հասկանալ, թե ինչ է ուզում ուկրաինական կողմը և արդյոք նա պատրաստ է սթափ մոտեցում ցուցաբերել և գիտակցել ստեղծված իրական վիճակը», - ասել է Պեսկովը։