
Պեսկովը խոսել է տնտեսական պատերազմի մասին

Մոսկվայի և Մինսկի դեմ սկսված տնտեսական պատերազմը չի խանգարի ԵԱՏՄ զարգացմանն ու ամրապնդմանը, լրագրողներին ասել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը, փոխանցում է Ռիա Նովոստին։
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը այսօր տեսակոնֆերանսի միջոցով կմասնակցի Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի նիստին։
«ԵԱՏՄ-ում սա շատ, շատ զարգացած ինտեգրացիա է, դրա զարգացումը շարունակվում է: Դժվարություններ կան կապված տնտեսական պատերազմի հետ, որը սկսվում է ԵվրԱզԷՍ-ի առնվազն երկու անդամների դեմ, դրանք են Ռուսաստանը և Բելառուսը, բայց դա չի կարող և չի լինելու խոչընդոտ այս ձեւաչափի հետագա զարգացմանն ու ամրապնդման համար»,- ասել է Պեսկովը։