Փաշինյանը` Իրանի և ԵԱՏՄ-ի միջև ազատ առևտրի համաձայնագրի մասին
Եվրասիական տնտեսական բարձրագույն խորհրդի առցանց նիստում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ Հայաստանը շահագրգռված է Իրանի և Եվրասիական տնտեսական միության (ԵԱՏՄ) միջև ազատ առևտրի համաձայնագրի շուտափույթ կնքմամբ։
«Միջազգային համագործակցության շրջանակներում կարևորվում է երրորդ երկրների գործընկերների հետ տնտեսական հարաբերությունների ու համագործակցության շղթաների կառուցման անհրաժեշտությունը»,– ասաց Փաշինյանը:
«Թեհրանի հետ միջանկյալ համաձայնագրի գործողության փորձը հստակ ցույց է տալիս իրանական շուկայի գրավչությունն ու համագործակցության հետագա խորացման հեռանկարները»,- ասել է նա։
ՀՀ վարչապետը նաև հավելել է, որ այսօրվա նիստի օրակարգում է Ինդոնեզիայի հետ ազատ առևտրի համաձայնագրի ստորագրումը։
«Կարևոր է այսուհետ ևս հարստացնել միջազգային օրակարգը, որպեսզի ինչպես միության անդամ երկրները, այնպես էլ մեր գործընկերները տեսնեն փոխշհավետ համագործակցության շոշափելի արդյունքները»,– ասաց Փաշինյանը։
Նմանատիպ հոդվածներ
«Պետք է թշնամուն ուժով քշենք մեր հողից. ասել եմ ու արել եմ». Ալիև
«Այսօր առաջին պլան է մղվում ուժի գործոնը։ Ես այս մասին խոսել եմ տասը տարի առաջ: Իմ բոլոր ելույթները մամուլում կան:&...
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից. El Pais
Ուկրաինացի փախստականներին վտարում են Իսպանիայի հյուրանոցներից տուրիստական սեզոնի սկսվելուց առաջ: Ինչպես գրում է իսպ...
Գևորգ Պետրոսյանին մեղադրանք է առաջադրվել
ԱԺ նախկին պատգամավոր Գեւորգ Պետրոսյանի վերաբերյալ քրեական գործը դատարանում է։ Այս մասին տեղեկանում ենք Դատական-տեղեկատվա...
ԴԺՀ-ում օտարերկրացի վարձկաններին կարող է մահապատիժ սպառնալ
ԴԺՀ-ի գլխավոր դատախազությունն ավարտել է Մեծ Բրիտանիայից եւ Մարոկկոյից մի խումբ օտարերկրյա վարձկանների նկատմամբ քրեական գ...