Կրեմլը մեկնաբանել է Մոլդովայում նախկին նախագահ Դոդոնի ձերբակալությունը

Կրեմլը խորապես ափսոսում է, որ Մոլդովայում հարձակումներ են տեղի ունենում քաղաքական գործիչների վրա, ովքեր հանդես են գալիս Ռուսաստանի հետ հարաբերությունների զարգացման օգտին, և հույս ունենք, որ հանրապետության նախկին նախագահ Իգոր Դոդոնի դեպքում քաղաքական երանգավորումներ չեն լինի։ Այս մասին ասել է  Ռուսաստանի Դաշնության նախագահ Դմիտրի Պեսկովը, փոխացում է Ռիա Նովոստին։ 

 

Հակակոռուպցիոն դատախազության աշխատակիցները երեքշաբթի օրը ձերբակալել են Մոլդովայի նախկին նախագահ Իգոր Դոդոնին, որին իշխանությունները կասկածում են կոռուպցիայի, ապօրինի հարստացման, հանցավոր կազմակերպության միջոցով կուսակցության ֆինանսավորման և հայրենիքի դավաճանության մեջ։ Նախկին ղեկավարի տանը խուզարկություններ և քննչական միջոցառումներ են իրականացվել։ Չորեքշաբթի օրը նրա դեմ պաշտոնական մեղադրանք է առաջադրվել, դատախազությունը պնդել է նախնական կալանքը 30 օրով, սակայն դատարանը որոշել է, որ Դոդոնն այս ժամանակահատվածը կանցկացնի տնային կալանքի տակ։

 

«Մենք խորապես ցավում ենք, որ մեկ այլ երկրում մենք տեսնում ենք երբեմն օրինական, երբեմն ոչ օրինական, երբեմն օբյեկտիվ, երբեմն սուբյեկտիվ հարձակումներ մեր երկրի հետ հարաբերությունների զարգացման կողմնակից քաղաքական գործիչների վրա։ Մենք կցանկանայինք տեսնել, որ Դոդոնի բոլոր օրինական իրավունքները հարգվեն»,- ասել է Պեսկովը՝ պատասխանելով լրագրողների այն հարցին, թե ինչպես է Կրեմլը վերաբերվում Դոդոնի տնային կալանքին, արդյոք նրանք այս որոշումը համարում են քաղաքական դրդապատճառներ։

Քաղաքականություն