ՀՀ ԶՈւ-ն «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել
ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ականանետերի ներգրավմամբ վարժանքներ են անցկացրել:
Ինչպես տեղեկացնում է «Արմենպրես»-ը, գնդապետ Ռուբեն Գասպարյանը նշել է, որ վարժանքների հիմնական նպատակն է ստուգել հրետանային ստորաբաժանումների մարտական պատրաստվածության մակարդակը, բարձրացնել մարտունակությունը, բարոյամարտական հատկանիշները, ամրապնդել ֆիզիկական դիմացկունությունը, ինչպես նաև բարձրացնել հրամանատարների կողմից ստորաբաժանումների կառավարման հմտությունները, կատարելագործել ստորաբաժանումների գործողությունների ներդաշնակումը։
«Ըստ վարժանքի սցենարի՝ ներգրավված ստորաբաժանումները խաղարկել են հարձակողական և պաշտպանողական գործողություններ, ինչպես նաև, հաշվի առնելով 44-օրյա ռազմական գործողությունների փորձը, վարժանքներ են անցկացվում շրջափակման թեմայով», - ասել է Գասպարյանը։
Մանրամասները՝ սկզբնաղբյուրում։
Նմանատիպ հոդվածներ
650,000 դրամ միջին աշխատավարձ. Հայաստանում կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությու...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում մայիսի 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 3...
Նշված հասցեներում մի ամբողջ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պ...
Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»
Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոն...