Թուրքիան դարձել է Եվրոպայի «աղբավայրը»
Եվրոստատը՝ Եվրամիության (ԵՄ) վիճակագրական ինստիտուտը, հայտնել է, որ Թուրքիան 2021 թվականին ԵՄ երկրներից արտահանված թափոնների ամենամեծ գնորդն է՝ 14.7 մլն տոննա ցուցանիշով։ Իսկ 2020-ին էլ 13.7 մլն տոննա ցուցանիշով էր Թուրքիան դարձել ԵՄ-ից ամենաշատ թափոն ներկրող երկիրը: Նշվում է, որ թափոնների մեծ մասը երկաթ պարունակող մետաղներ են: Այս մասին հայտնում է ermenihaber.am-ը։
Թափոնի ներկրմամբ Թուրքիան առաջ անցավ բոլորից այն բանից հետո, երբ պլաստիկ թափոնի խոշորագույն ներկրողներից մեկը՝ Չինաստանը, 2017 թվականին արգելեց աղբի ներկրումը։
Թուրքիան այն երկիրն է, որտեղ 2020 թվականին Բրիտանիան ամենաշատ պլաստիկ աղբն է ուղարկել։ «Bloomberg» գործակալությունը GPS-ի միջոցով, ֆիքսել է բրիտանական «Tesco» սուպերմարկետների ցանցից Թուրքիա ուղարկվող պլաստիկ թափոնների տեղաշարժը երկու ամսվա ընթացքում:
2021 թվականին պատկերը չի փոխվել: 14.7 մլն տոննա ցուցանիշով Թուրքիան դարձյալ առաջատար է: Արտահանվող թափոնների երկրորդ խոշոր գնորդը Հնդկաստանն է՝ 2.4 մլն տոննա ցուցանիշով։
Նմանատիպ հոդվածներ
650,000 դրամ միջին աշխատավարձ. Հայաստանում կստեղծվի ավելի քան 200 նոր աշխատատեղ
Կառավարության որոշումներով գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրերի շրջանակում մաքսատուրքից ազատման արտոնությու...
Նշված հասցեներում մի ամբողջ օր ջուր չի լինի
«Վեոլիա Ջուր» ընկերությունը տեղեկացնում է իր հաճախորդներին և սպառողներին, որ «Արզնի 2 – Երևան» մայրուղային ջրատարի վրա պ...
Առաջիկա օրերի եղանակը ՀՀ տարածքում
Հանրապետության տարածքում մայիսի 27-28-ը, 29-ի և 30-31-ի գիշերը սպասվում է առանց տեղումների եղանակ: Մայիսի 29-ի, 30-ի և 3...
ՀՀ ԶՈւ-ն «Սմերչ» համակարգերի և 120մմ ականանետերի ներգրավմամբ վարժանքներ է անցկացրել
ՀՀ զինված ուժերը «Բաղրամյան» զորավարժարանում «Սմերչ» համազարկային կրակի ռեակտիվ համակարգերի և 120մմ 2Ս12 «Կապուտան» ական...