Եթե Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, մենք երբեք ապահով չենք զգա․ Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար

Արևմտյան երկրները երբեք անվտանգ չեն լինի, եթե Ռուսաստանը հաղթի Ուկրաինայի հակամարտությունը։  Այս տեսակետն ուրբաթ օրը հայտնել է Մեծ Բրիտանիայի արտաքին գործերի նախարար Լիզ Թրասը՝ ելույթ ունենալով Չեխիայի մայրաքաղաք Պրահայում, որտեղ նա գտնվում է աշխատանքային այցով։

 

«Մենք պետք է ապահովենք, որ Ուկրաինան հաղթի ազատության համար այս մեծ պայքարում», - ասել է ԱԳՆ ղեկավարը՝ պնդելով, որ Ռուսաստանի ղեկավարության գործողություններն ուղղված են ոչ միայն Ուկրաինայի ժողովրդի, այլև արևմտյան երկրների «ազատության, ինքնիշխանության և կառավարման դեմ»։ 

 

«Եթե Վլադիմիր Պուտինը հաջողության հասնի Ուկրաինայում, մենք երբեք ապահով չենք զգա»,- ասել է Թրուսը։ Նրա ելույթի տեքստը տարածել է Մեծ Բրիտանիայի ԱԳՆ-ն։

Քաղաքականություն