ՏԵՍԱՆՅՈՒԹ. «Ռոմա»-ի հաղթանակից հետո Մխիթարյանը եռագույնով շրջել է մարզադաշտում

«Ռոմա» - «Ֆեյնորդ» հանդիպումից  և իտալացիների հաղթանակից հետո Մխիթարյանը եռագույնով շրջել է մարզադաշտում:

 

Այսօր՝ մայիսի 25-ին, Կոնֆերենց լիգայի եզրափակիչ խաղում հանդիպեցին «Ռոման» ու «Ֆեյենորդը»: Եզրափակիչն անցկացվեց Տիրանայում (Ալբանիա) «Արենա Կոմբետարե» մարզադաշտում, իտալացիներն ավելի ուժեղ գտնվեցին՝ մրցավարի եզրափակիչ սուլիչը ֆիքսեց հաշիվը՝ 1։0, գրում է Чемпионат-ը:
 

Ա Սերիայում ելույթներից հետո Ժոզե Մոուրինյոյի սաները 2022/2023 մրցաշրջանում կմասնակցեն Եվրոպայի լիգային։ Պորտուգալիայի հավաքականը Իտալիայի ազգային առաջնությունում զբաղեցրել է վեցերորդ տեղը։