Հասարակություն

BMW ավտոկոնցեռնը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը, եթե ՌԴ–ից գազի մատակարարումը դադարեցվի

BMW ավտոկոնցեռնը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը, եթե ՌԴ–ից գազի մատակարարումը դադարեցվի

Եթե ՌԴ–ից գազի մատակարարումը դադարեցվի, BMW ավտոկոնցեռնը կդադարեցնի իր գործարանների աշխատանքը։ Ինչպես հաղորդում է «ՌԲԿ»–ն` այս մասին հայտարարել է BMW–ի տնօրենների խորհրդի անդամ Միլան Նեդելկովիչը։

 

Նրա խոսքով` Գերմանիայի արդյունաբերությանը բաժին է ընկնում երկրում բնական գազի սպառման շուրջ 37 %–ը։ Ավելին, Նեդելկովիչը մտավախություն ունի, որ մատակարարումների դադարեցման պատճառով կարող է կանգ առնել ոչ միայն BMW–ն, այլև ամբողջ արդյունաբերական սեկտորը։

 

Ընկերության գլխավոր մենեջերը նաև հավելել է, որ 2021 թվականին բնական գազը կազմել է BMW–ի ընդհանուր էներգիայի սպառման 54 %–ը։

Նեդելկեվիչը միաժամանակ նշել է, որ ընկերությունն արդեն ընտրել է այլընտրանքային աղբյուրների զարգացման ուղղությունը և ներդրումներ է կատարում արևային, երկրաջերմային և ջրածնային էներգետիկայում, ինչը թույլ կտա ապագայում նվազեցնել կախվածությունը բնական գազից:

 

Հունգարական Դեբրեցենի նոր գործարանը կդառնա աշխարհում առաջին ավտոմոբիլային ձեռնարկությունը, որն ամբողջությամբ աշխատում է առանց հանածո վառելիքի: Այնտեղ շեշտը դրվելու է արևային էներգիայի վրա։

Նմանատիպ հոդվածներ

Ավելին Հասարակություն բաժնից

Արագ որոնում

Գովազդային տարածք

300x250