Պատահարներ
Խոշոր ավտովթար․ Opel-ը դուրս է եկել երթևեկելի գոտուց․ կան վիրավորներ
Unknown
Այսօր՝ մայիսի 21-ին, ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Երևան-Արմավիր ավտոճանապարհի 22 կմ հատվածում Opel մակնիշի ավտոմեքենան դեպի Արմավիր ընթանալիս դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և կողաշրջված վիճակում հայտնվել դաշտում։
Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com -ը, վթարի հետևանքով 2 հոգի մարմնական վնասվածքներով տեղափոխվել են «Վաղարշապատ» բժշկական կենտրոն։ Օպերատիվորեն ժամանել են Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար ծառայության Վաղարշապատի հրշեջ փրկարարական ջոկատից 1 մարտական հաշվարկ։ Ոստիկանությունը պարզում է վարորդի և վիրավորների ինքնությունը։
Նմանատիպ հոդվածներ
Լուսանկար․ Արտակարգ դեպք Վայոց Ձորի մարզում. արջը հարձակվել է բոխի հավաքող տղամարդու վրա
Unknown
Շղթայական ավտովթար «Հայրենիք» կինոթատրոնի մոտակայքում. 1 մարդ մահացել է
Unknown
Արարատի մարզում УАЗ-ի՝ մոտ 600 մետր գլորվելու հետևանքով 4 վիրավորներից մեկը՝ հիվանդանոցում մահացել է
Unknown
27-ամյա վարորդը BMW-ով վրաերթի է ենթարկել փողոցը չթույլատրելի հատվածով անցնող 57-ամյա հետիոտնին
Unknown