Ռուս զինվորականները Սիրիայից տեղափոխվում են Ուկրաինա. Աբդալլահ Երկրորդ

Հորդանանի թագավոր Աբդալլահ Երկրորդը, ելույթ ունենալով Սթենֆորդի համալսարանում, ասել է, որ Իրանը լրացնում է Սիրիայում Ռուսաստանի թողած վակուումը։ Սա Սիրիայից Ուկրաինա ռուս զինվորականների տեղափոխման մասին հրապարակումների առաջին պաշտոնական հաստատումն էր։

«Մենք ցանկանում ենք, որ բոլորը դառնան նոր, առաջ շարժվող Մերձավոր Արևելքի մաս, բայց դա հեշտ գործընթաց չէ: Մենք պետք է գործ ունենանք սահմանի վրա կանոնավոր հարձակումների հետ, և մենք գիտենք, թե ով է կանգնած դրանց հետևում», - ասել է Հաշիմի միապետը, հաղորդում է  Vzglyad.az-ը՝ իսրայելական լրատվամիջոցներին հղումով: 

 

Նրա խոսքով՝ Ռուսաստանի ներկայությունը Սիրիայի հարավում կայունացնող գործոն էր, սակայն Իրանի գալուստով իրավիճակը սկսեց վատթարանալ։ «Ցավոք, մենք կարող ենք տեսնել իրավիճակի սրում»,- Աբդուլլահի խոսքերը մեջբերել է The Jerusalem Post-ը։

 

Նշենք, որ Իսրայելը նույնպես Սիրիայում ռուսական ռազմական ներկայությունը համարում է կայունացնող գործոն, որը կարող է զսպել Իրանին։ Միաժամանակ Ռուսաստանը բազմիցս սպառնացել է սահմանափակել Իսրայելի գործողությունների ազատությունը Սիրիայում։ Իսրայելական լրատվամիջոցները հայտնել են, որ մայիսի 13-ին Իսրայելի պաշտպանության բանակի օդուժի դեմ հարձակման ժամանակ օգտագործվել են ռուսական հակաօդային պաշտպանության համակարգեր։

Քաղաքականություն